Ուլտրա-նուրբ մազահեռացնող կրեմ 3-ը 1-ում Eveline Cosmetics 125մլ

 
1390 AMD
06746
Առկա է
+

Ուլտրա-նուրբ մազահեռացնող կրեմ,որը իր մեջ պարունակում է ալոե և մետաքսի սպիտակուցներ: Արդյունավետորեն հեռացնում է անցանկալի մազածածկույթը:

Ակտիվ բաղադրիչները`

  1. պարունակում է ալոեի էքստրակտ և մետաքսի սպիտակուցներ, որոնց շնորհիվ մաշկը երկար ժամանակ մնում է խոնավ, հարթ և փափուկ,
  2. կրեմի բանաձևը հարուստ է Larrea divaricata նյութի էքստրակտով, որը մազահեռացումից հետո դանդաղեցնելով մազերի աճը, նվազեցնում է մազահեռացման պրոցեսի հաճախականությունը,
  3. ապահովում է արդյունավետ և նուրբ մազահեռացում, մաշկին հաղորդում է քնքշություն և հանգստի երկարատև զգացողություն:

Կիրառման մեթոդը`  շպատելի օգնությամբ հավասարաչափ տարածել պրեպարատը մաշկի այն հատվածներում, որտեղ ցանկանում եք հեռացնել մազերը: Չներմերսել: Կրեմը թողնել մաշկին 5 րոպե, այնուհետև մաշկի մի փոքր հատվածից շպատելի օգնությամբ զգուշորեն հեռացնել: Եթե մազերը հեշտությամբ մաքրվում են, ապա կրեմի մնացած մասը շպատելով մաքրել մազերի աճի հակառակ ուղղությամբ: Իսկ եթե հեշտությամբ չեն մաքրվում, ապա թողնել կրեմը մաշկին ևս մի որոշ ժամանակ, բայց ոչ ավել քան 10 րոպե: Ազդեցության տևողությունը կախված է մազի հաստությունից: Կրեմի մնացորդները հեռացնել խոնավ սպունգի միջոցով, այնուհետև ողողել մաշկը տաք ջրով (առանց օճառի) և չորացնել: Մազահեռացումից հետո 24 ժամ չօգտագործել ոչ մի տեսակի հոտազերծիչ և  այլ կոսմետիկ միջոցներ:

  • Eveline Cosmetics France 
  • Արտադրված է Եվրոպայում

Չկան հաղորդագրություններ

Գնահատեք ապրանքատեսակը

Иконки платежных систем